«Մարդկային դեմքով» շունը դարձել է սոցցանցերի աստղ
Նորի անունով ավստրալական պուդելն ինտերնետում աչքի է ընկել արտասովոր արտաքինով։ Ցանցի օգտատերերը հավաստիացնում են, որ շան մռութը մարդկային դեմք է հիշեցնում, տեղեկացնում է Lenta-ն՝ հղում կատարելով Metro-ին։
Նորիի տերերը՝ 33-ամյա Քեւին Հերլեսն ու 34-ամյա Թիֆանի Նգոն, խոստովանում են, որ վարժվել են կենդանուն եւ արդեն չեն զարմանում նրա արտաքին տեսքից։ «Երբ նա դեռ շնիկ էր, անցորդները մշտապես կանգ էին առնում եւ մեզ հարցախեղդ անում,- հիշում է տղամարդը։- Չնայած տարիքի հետ դա ավելի հազվադեպ է պատահում, բայց մարդիկ նախկինի պես նրա մռութը համեմատում են մարդկային դեմքի հետ»։
Նգոն Նորիի համար Instagram-աքաունթ է բացել, որտեղ հրապարակում է նրա լուսանկարները։ Նրա խոսքով՝ մեկնաբանները հաճախ գրում են, որ շունը մարդու տեսք ունի։ Ավելի ուշ պուդելի լուսանկարները հայտնվել են Թվիթերում եւ մեծ տարածում ստացել։ Զույգը խոստովանել է, որ իրենց ուրախացրել է սոցցանցերում կենդանու հանրահայտությունը։
«Անցած տարի մենք որոշեցինք Նորիի համար ընկեր գտնել եւ գնեցինք յուրքշիրյան տերիերի ու շի-տցուի խառնուրդ՝ Բոբա անունով,- պատմում է Հերլեսը։- Պուդելի «մարդկային» արտաքինն ավելի շատ է աչքի զարնում նոր շան ֆոնին»։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...