Խամենեին կոչ է արել իրանցի գեներալներին պատրաստվել «մեծ իրադարձությունների»
Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին ելույթ է ունեցել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարության եռօրյա խորհրդակցության ժամանակ, գրում է գերագույն հոգևոր առաջնորդի պաշտոնական կայքը:
Ալի Խամենեին գեներալներին կոչ է արել պատրաստվել «մեծ իրադարձությունների»:
«Մի՛ վախեցեք թշնամուց: Զգոնություն պահպանեք և ճիշտ գնահատեք հակառակորդի ներուժը: Հակառակորդը որքան էլ հզոր լինի, պետք չէ նրա ուժերը գերագնահատել, պետք չէ նաև թերագնահատել այն»,- հայտարարել է երկրի հոգևոր առաջնորդը:
Նա նաև հայտնել է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը պետք է գործի նաև Իրանի սահմաններից դուրս: Խամենեին դեմ է արտահայտվել բոլոր նրանց, ովքեր դեմ են Գազայի հատվածում գործող խմբավորումներին և «Հեզբոլլահ»-ին աջակցությանը:
Խամենեին նաև հայտնել է, որ իսլամական հանրապետությունը շարունակելու է միջուկային համաձայնագրերից փուլային ելքի քաղաքականությունը և նշել, որ կանխատեսում էր Իրանի վրա առավելագույն ճնշումներ գործադրելու ԱՄՆ-ի քաղաքականության ձախողումը:
«ԱՄՆ-ն այժմ ստպված է աղաչել իր եվրոպական ընկերներին միջնորդության հարցում»,-ասել է Խամենեին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...