Լիբանանի վարչապետը մոդելին նվիրել է 16 միլիոն դոլար
Լիբանանի վարչապետ Սաադ ալ-Հարիրին հարավ-աֆրիկացի մոդել Քենդիս վան դեր Մորվեի հաշվին փոխանցել է 16 միլիոն դոլար։ Այս մասին հայտնում է The New York Times-ն իր իրազեկ աղբյուրներին հղում տալով։ Նման շռայլ նվիրատվությունը եղել է այն ժամանակ, երբ Հարիրին դեռեւս չէր զբաղեցրել վարչապետի աթոռը եւ նրա ու մոդելի միջեւ բուռն սիրավեպ էր։ Չնայած առաջացած սկանդալին, այնուհանդերձ, քանի որ Հարիրին որեւէ պաշտոն այդ ժամանակ չի զբաղեցրել, եւ Լիբանանի եւ ՀԱՀ օրենքները չեն խախտվել։
Սակայն մյուս կողմից 2013 թվականին, երբ իրականացվել են փոխանցումները, Հարիրին արդեն ամուսնացած էր եւ ղեկավարում էր քաղաքական կուսակցություն, ինչը արդեն լուրջ խնդիր է գործող վարչապետի համար, չհաշված նաեւ այն, որ երկրի քաղաքացիներն ունեն բազմաթիվ հարցեր այդ շռայլությունների հետ կապված, երբ Լիբանանը գտնվում է բավական ծանր տնտեսական ճգնաժամի մեջ։ Մոդելը որեւէ կերպ չի մեկնաբանել այս ամենը։ Նշենք, որ Սաադ Հարիրին համարվում է միլիարդատեր, ում անձնական ունեցվածքը գնահատվում է երկու միլիարդ դոլար։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...