Կլիմայի փոփոխությունը փոխում է ֆրանսիական գինու համը
Բրիտանական Կոլումբիայի համալսարանի գիտնականները հետազոտություն են կատարել՝ ուսումնասիրելով Բուրգունդիայում խաղողի բերքահավաքի տվյալները սկսած XIV դարից։ Նրանք ուսումնասիրել են Բոնե քաղաքի քաղաքային խորհրդի նիստերի գրառումներն ու թերթերի արխիվները՝ մեկտեղելով 1354-2018 թվականների գրեթե չընդհատվող պատմությունը, տեղեկացնում է Nat- geo-ն։
Խաղողի բերքահավաքի տարեթվերն արտացոլում են ջերմաստիճանը, որը խաղողն զգում է վեգետացիոն շրջանում՝ ապրիլից մինչեւ բերքահավաք։ Եթե գարունը եւ ամառը շոգ են լինում, խաղողն ավելի արագ է հասունանում, եւ այն պետք է ավելի շուտ հավաքել։ Եթե ցուրտ են լինում, ուրեմն հակառակը։
Սա ազդում է ստացվող գինու համի եւ որակի վրա։ Եթե խաղողը չափից ավելի երկար է մնում որթի վրա, ապա նրանում ավելի շատ շաքար է առաջանում, իսկ դա նշանակում է, որ գինին ավելի թունդ է լինելու։ Իսկ եթե բերքը վաղահաս է, չի մշակվում հոտավետ քիմիկատների ճիշտ հավասարակշռություն, որոնք գինուն հաղորդում են բնորոշ բույրեր։
Գինեգործները հետեւում են բերքահավաքի ժամկետներին, իսկ շատ գրառումներ վերաբերում են միջնադարին։ 1800-ականներին գիտնականները եւ պատմաբանները հասկացել էին, որ այդ փաստաթղթերը կարող են օգտագործվել կլիմայի փոփոխություններին հետեւելու համար Եվրոպայի տարբեր հատվածներում։
Գիտնականները հայտնաբերել են, որ վերջին մի քանի հարյուր տարում ջերմաստիճանը թռիչքաձեւ է փոխվել, բայց ընդհանուր առմամբ բավական կայուն է եղել միջին մակարդակում։ Դա շարունակվել է մինչեւ վերջերս։ Դատելով գրառումներից՝ միջին դարերում եղել են առանձին տաք կամ շատ տաք շրջաններ, օրինակ՝ 1540 թվականը։ Բայց 1980-ականների վերջից շոգը միայն սաստկացել է։ Վերջին 16 տարիներից 8-ը եղել են պատմության մեջ խաղողի ամենավաղ բերքահավաքի տարիները։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...