Ավստրալացի հետազոտողը թույլ է տվել պիթոնին խայթել իրեն՝ հանուն փորձարկման (լուսանկարներ, տեսանյութ)
Ավստրալացի գիտնական Ադամ Թորնը փորձարկման ժամանակ թույլ է տվել հսկայական պիթոնին խայթել իրեն: Այս մասին գրում է The Sun-ը:
Տեսահոլովակում Թորնը պաշտպանական դիմակով մոտենում է և ձեռքը մեկնում սողունին: 1,8 մետրանոց պիթոնը խայթում է ձեռքը՝ թողնելով խորը արյունոտ հետքեր:
Ավստրալացին ցավից գոռացել է: Հոլովակի վերջին վայրկյաններին կենդանիներ վարժեցնող Ռոբ Ալլևան հետ է քաշել սողունին:
Փորձն արվել է «Ցավի արքաները» հաղորդման համար: Ալլևան և Թորնը ճանապարհորդում են աշխարհով և միտումնավոր իրենց ենթարկում վտանգավոր կենդանիների ու միջատների հարձակմանը: Նրանք մշակել են դիմացկունության և ցավի տևողության գնահատման 30 բալանոց համակարգ:
Այս փորձարկումների միջոցով նրանք ցույց են տալիս մարդկանց, թե որ կենդանիներից պետք է զգուշանալ: Մինչ այս նրանք նկարահանել էին հաղորդումներ նեղոսյան մողեսի, այլ վտանգավոր կենդանիների մասին:
Պիթոնը ոչ թունավոր օձ է, որի երկարությունը հասնում է 1-ից 7 մետրի: Որպես կանոն այս սողունները սնվում են կաթնասուններով, թռչուններով և խոշոր մողեսներով՝ զոհին ամբողջությամբ կուլ տալով: Կարող են առանց սնունդ մնալ մինչև 1,5 տարի:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...