Իրանում «ԿՀՎ-ի լրտեսին» մահապատժի են դատապարտել
Իրանում դատարանը լրտեսության համար մեղադրվող անձի առնչությամբ մահվան դատավճիռ է կայացրել: Վերջինս մեղադրվում է ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության հետ համագործակցության համար, գրում է Ամերիկայի ձայն-ի ռուսական ծառայությունը:
Երեքշաբթի նույն մեղադրանքով ևս երկու անձ 10 տարվա ազատազրկման է դատապարտվել: Միևնույն պատժաչափը սահմանվել է ևս մեկ անձի առնչությամբ` այս անգամ` հօգուտ Մեծ Բրիտանիայի լրտեսության համար:
Վճիռը կայացրած դատարանի ներկայացուցիչ Գոլամհոսեյն Էսմայիլիի խոսքով` մահվան դատապարտված անձը դատավճռի վերանայման հայցով միջնորդություն է ներկայացրել: Գործի առնչությամբ վերջնական որոշումը կկայացնի Իրանի վերաքննիչ դատարանը:
Թեհրանը, սակայն, հրաժարվել է հրապարակել մահվան դատավճիռ ստացած ենթադրյալ լրտեսի անունը:
Էսմայիլին, այնուամենայնիվ, բացահայտել է ամերիկյան հետախուզական ծառայության հետ համագործակցության համար մեղադրվող 2 անձանց անունները. 10 տարվա ազատազրկման դատապարտված անձինք Իրանի քաղաքացիներ Ալի Նաֆրիհը և Մուհամեդ Ալի Բաբապուրն են, որոնք դատարանի որոշմամբ պետք է 55 հազար ԱՄՆ դոլար վճարեն. սա այն գումարն է, որը դատարանի եզրակացությամբ «լրտեսները» ստացել են ԿՀՎ-ի կողմից` իրենց կողմից մատուցված «ծառայությունների» համար:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իրանի նախագահի եղբայրը կոռուպցիայի մեղադրանքով 5 տարվա ազատազրկման է դատապարտվել: Նախագահի եղբայրը ձերբակալվել է 2017 թվականին, սակայն դատարանը մեղադրական վճիռը կայացրել է միայն 2019 թվականի մայիսին: Պատժաչափի վերաբերյալ տեղեկատվությունը հայնտի է դարձել միայն հոկտեմբերի մեկին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...