Վենետիկում կարգելեն էժան հուշանվերների վաճառքը
Վենետիկի քաղաքային խորհուրդը միաձայն հավանություն է տվել բանաձեւին, որը կարգավորում է առեւտրային գործունեությունը Ռիալտոյի կամրջի, Սան Մարկո եւ Գրանդ կանալ շրջանների զբոսաշրջային գոտում, տեղեկացնում է Nat-geo-ն։
Այս շրջաններում կարգելվի էժան հուշանվերների վաճառքը՝ փոքրիկ պլաստիկե գոնդոլներ, կառնավալային դիմակներ, էժան կաշվե իրեր, մագնիսներ եւ շատ այլ պարագաներ։
«Մենք պետք է ուժեղ ազդանշան տանք ի պաշտպանություն Վենետիկի եւ նրա ավանդույթների»,- ասել է քաղաքապետ Լուիջի Բրուգնարոն։
Շրջանային խորհրդի ընդունած հրամանագիրը սահմանափակում է հետեւյալ տեսակի նոր խանութների բացումը՝ էլիտար նորաձեւություն, գրախանութներ, առեւտուր եւ արվեստի առարկաների եւ հնաոճ իրերի վերականգնում, դրամների եւ դրոշմանիշների հավաքածուներ, թանկարժեք ժամացույցներ եւ իրեր, կահույք եւ դիզայն, ավանդական արհեստագործական իրեր։
Բանաձեւը քննադատողները հավաստիացնում են, որ նոր կանոնները պատժում են քիչ փող ունեցող զբոսաշրջիկներին եւ կարող են Վենետիկը դարձնել էլիտար օազիս հարուստների ու հանրահայտ մարդկանց համար։
2017 թվականի օգոստոսին Վենետիկում ընդունվեց «Հյուրերի վարքի 12 ոսկե կանոնը»։ Զբոսաշրջիկներին, ինչպես եւ քաղաքի բնակիչներին արգելված է նստել կամ պառկել մայթերին, մայթեզրերին, կամուրջներին, ճաղաշարերին եւ անցումներին, պիկնիկ կազմակերպել հանրային վայրերում, չի կարելի լողալ ջրանցքներում եւ շատրվաններում, մերկ իրանով կամ լողազգեստով շրջել, հեծանիվ քշել, կերակրել աղավնիներին եւ այլ թռչունների։
2019 թվականին քաղաքի իշխանությունները նոր զբոսաշրջային հարկ մտցրին, արգելեցին զբոսանավերին մտնել քաղաքի պատմական կենտրոն, իսկ սեպտեմբերից սկսվեց պայքարը ծխելու դեմ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...