Չինաստանում փախած հանցագործը քարայրում թաքնվել է 17 տարի
Չինական ոստիկանությունը ձերբակալել է փախստական հանցագործին, որն ուղիղ 17 տարի հաջողությամբ թաքնվել է քարայրում։ Նրա ապաստանը հաջողվել է գտնել դրոնների օգնությամբ, տեղեկացնում է BBC-ի Ռուսական ծառայությունը։
63-ամյա տղամարդը, որի անունն է Սուն Ցզյան, դատապարտվել էր բանտարկության կանանց եւ երեխաների վաճառելու համար, բայց փախել էր ճամբարից 2002 թվականին։
Այդ ամբողջ ընթացքում նա ապրել է փոքրիկ քարայրում եւ մարդկանց հետ չի շփվել։
Յուննանի ոստիկանությունը տեղեկություն է ստացել Սունի գտնվելու վայրի մասին սեպտեմբերի սկզբին, այդ մասին հայտարարությունը հրապարակվել է ոստիկանության շրջանային վարչության WeChat սոցցանցի էջում։
Որոնումները քննչական մարմինների աշխատակիցներին բերեցին Սունի հայրենի քաղաքի լեռներ Չինաստանի հարավում, Յուննան նահանգում։
Ոստիկանները սանրեցին տեղանքը եւ որոշ ժամանակ անց դիմեցին դրոնների օգնությանը։
Ի վերջո, դրոնները հայտնաբերեցին կապույտ ներկված պողպատե շերտ եւ աղբի հետքեր։
Ոստիկանները ոտքով բարձրացան այդտեղ եւ հայտնաբերեցին փնտրվող փախստականին փոքրիկ քարայրում։ Ըստ ոստիկանության՝ նա այնքան երկար էր մենակ ապրել, որ դժվար էր հաղորդակցվում սպաների հետ։
Սունը խմել է գետի ջուրն ու օգտագործել ծառերի ճյուղերը, որպեսզի խարույկ վառի։ Նրան հետ՝ բանտ են ուղարկել։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...