Բրազիլիայում դատել են երկրի նախկին առաջին մեծահարուստին
Ռիո դե Ժանեյրոյի դատարանը Բրազիլիայի երբեմնի ամենահարուստ մարդուն՝ բիզնեսմեն Էյկե Բատիստային դատապարտել է 8 տարի 7 ամիս ժամկետով բանտարկության, հայտնում է Globo պարբերականը:
Էյկե Բատիստան 2018 թվականին 30 տարվա բանտարկության էր դատապարտվել կոռուպցիայի գործով, սակայն ավելի ուշ տնային կալանքի էր ենթարկվել: գոստոսին Բատիստային կրկին կալանավորել էին ֆոնդային շուկայի մանիպուլյացիայի եւ փողերի լվացման վերաբերյալ քննության շրջանակում:
Բանտային պատժից բացի, Բատիստան պետք է վճարի 28,5 մլն դոլարի տուգանք: Բիզնեսմենին մեղավոր են ճանաչել շուկայի մանիպուլյացիայի եւ OSX նավաշինական ընկերությունում իր բաժնետոմսերի վաճառքի ժամանակ փակ տեղեկությունների օգտագործման մեջ:
Forbes ամսագրի տվյալներով՝ Բատիստայի կարողությունը 2012 թվականին գնահատվում էր 30 մլրդ դոլար, այս ցուցանիշով նա Բրազիլիայում ապրող ամենահարուստ մարդն էր:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...