ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները Ռուսաստանի դեմ ՝ «ընտրություններին միջամտելու» համար
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուս քաղաքացիների և ռուսական ընկերությունների նկատմամբ «ընտրություններին միջամտելու համար»։ РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԱՄՆ ֆիննախարարությունը։
Պատժամիջոցային ցանկում ընդգրկվել են Դենիս Կուզմինը և Իգոր Նեստերովը։ Վաշինգտոնի տվյալներով՝ նրանք կապված են ինտերնետային ուսումնասիրություններ անող գործակալության հետ։
Նրանցից բացի, պատժամիջոցները կազդեն Autolex Transport Ltd և Berateх Group Limited ընկերությունների վրա, որոնք գրանցված են Սեյշելյան կղզիներում, ինչպես նաև Չեխիայում գրանցված Linburg Industries Ltd ընկերության վրա։
ԱՄՆ ֆիննախարարության տվյալներով՝ նշված ընկերությունները և ֆիզիկական անձինք կապված են ռուսական բիզնեսի հետ։
Ավելի վաղ ԱՄՆ նախկին հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերը 13 ռուսների և երեք ռուսական ընկերությունների մեղադրանք էր առաջադրել «ԱՄՆ-ի դեմ դավադրության և խարդախության» մեջ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...