Զելինսկին նորից կմեկնի ԱՄՆ
Ուկրաինայի նախագահի օգնական Անդրեյ Երմակը հայտնել է, որ նախատեսվում է Վլադիմիր Զելենսկու նոր պաշտոնական այցն ԱՄՆ: Այդ մասին նա հայտնել է ուկրաինական ТСН-ին տված հարցազրույցում:
Երմակի խոսքով՝ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի շրջանակում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի առաջնորդի միջև տեղի ունեցած զրույցի ընթացքում նախագահները քննարկել են մի շարք հարցեր, այդ թվում՝ կապված նոր բանակցությունների հետ:
«Այն զրույցը (Ուկրաինայի և ԱՄՆ նախագահների միջև հեռախոսազրույցը, որը դարձավ Թրամփի պաշտոնանկության գործընթացի մեկնարկի պատճառը) պատմության մի մասն է: Այս անգամ նախագահները բոլորովին այլ հարցեր են քննարկել»,- հայտնել է Անդրեյ Երմակը և հավելել, որ քննարկումների թեման հստակ շեշտադրված է եղել Թրամփի կողմից:
«Այսինքն՝ ներկայիս դրությամբ մենք ունենք արդեն պաշտոնական այցի նախապատրաստման ժամանակացույց և առաջադրանքներ»,- ընդգծել է Զելենսկու օգնականը:
Ընդ որում՝ նա չի նշել ուկրաինական կողմի բանակցությունների մասնակիցներին և չի հստակեցրել, թե երբ կարող է տեղի ունենալ Ուկրաինայի նախագահի այցը Վաշինգտոն:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին Թրամփը և Զելենսկին հանդիպել էին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի շրջանակում:


















































Ուկրաինան հրթիռների փոքր խմբաքանակ է ստացել Patriot համակարգերի համար. Զելենսկի
Եվրոպայի ապագայի լավագույն երաշխիքը կլինի Ուկրաինայի արագացված անդամակցությունը ԵՄ-ին. Զելենսկի
Զելենսկին Քիշնևի օդանավակայանում կանգառի ժամանակ հանդիպել է Թրամփի պատվիրակների հետ
Զելենսկին կոչ է արել աջակցել Հայաստանին
Զելենսկին խոստացել է, որ «Դրուժբա» նավթատարը մինչև ապրիլի վերջ կսկսի գործել
Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...