Զելենսկին Թրամփի հետ զրույցի ժամանակ վիրավորել է Մերկելի կառավարությանը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ զրույցի ժամանակ վերջինիս հետ համաձայնել է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը բավարար չափով չի աջակցում Ուկրաինային, գրում է РИА Новости-ն՝ հղում անելով գերմանական Spiegel պարբերականին:
Պարբերականը նշում է, որ Թրամփի և Զելենսկու հեռախոսազրույցի ժամանակ Մերկելի դիվնագիտական ջանքերը ոչ մի կերպ չեն հիշատակվել:
«Առաջին հերթին, հենց Գերմանիայի կանցլերը և նախկին արտգործնախարար Շտայնմայերն են ամեն ինչ արել, որ տարածաշրջանը չվերածվի ռազմական հակամարտության գոտու»,- ասել է Բունդեսթագի անդամ Ռոլֆ Մյուտցենիխը:
Ըստ պարբերականի տեղեկությունների՝ այժմ ԳԴՀ-ում Ուկրաինայի դեսպանը փորձում է փրկել իրավիճակը՝ հայտարարելով, թե որքան է նախագահ Զելենսկին գնահատում «կանցլերի անհատական մեծ աջակցությունն Ուկրաինային»:
Պարբերականը, այնուամենանիվ, նշում է, որ չնայած Զելենսկու դժգոհությանը՝ Գերմանիայի իշխանություններն ստեղծված իրավիճակում մեղադրում են ԱՄՆ-ին:
Գերմանիայի բունդեսթագի Արտաքին քաղաքական հանձնաժողովի ղեկավար Նորբերտ Րյոտգենը հայտարարել է, որ երկու երկրների նախագահների հեռախոսազրույցն ապացույցն է այն բանի, որ Թրամփն իշխանությունը ծառայեցնում է սեփական շահերին, օգտվում է դրանից՝ հաջակցություն իր նախընտրական քարոզարշավի և օգտագործում է այն Գերմանիայի և Եվրոպայի դեմ:
Ավելի վաղ Սպիտակ տունը հրապարակել էր Թրամփի և Զելենսկու հեռախոսազրույցը, ինչի հետևանքով ԱՄՆ-ում նախագահին իմպիչմենտի ենթարկելու գործընթաց է սկսվել: Հեռախոսազրույցի ընթացքում Ուկրաինայի ղեկավարը դժգոհել է, որ Փարիզը և Բեռլինը չեն հետևում հակառուսական պատժամիջոցների նորմերին. Ուկրաինան այդ հարցում ԱՄՆ-ին ավելի մեծ աջակցություն է ցուցաբերում, քան եվրոպական երկրները:
Զելենսկին ավելի ուշ հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահ Թրամփի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Մերկելի վերաբերյալ հնչեցված իր քննադատությունն արդար է համարում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...