«Պուտինը ցանկանում է վերականգնել Խորհրդային Միությունը՝ միավորելով Վրաստանը, Հայաստանը, Մոլդովան, Բելառուսը, Ուկրաինայի մի մասը». Սաակաշվիլի
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Վրաստանի իշխանությունները Ռուսաստանի ճնշման տակ կարող են հրաժարվել ՆԱՏՕ-ին և Եվրամիությանն անդամակցությունից:
«Այժմ Վրաստանի պետականության դեմ մեծ դավադրություն կա: Ի՞նչ դավադրություն է դա: Ես ձեզ կասեմ՝ ինչ է տեղի ունենում Վրաստանի շուրջը: Առաջին հերթին, Վրաստանի կառավարությունը բանակցություններ է վարում Ռուսաստանի ղեկավարության հետ Վրաստանի չեզոք կարգավիճակի շուրջ: Նրանք ցանկանում են, որ հայտարարեն, որ Վրաստանը երբեք չի ներառվի ՆԱՏՕ-ի և Եվրամիության կազմում»,- ասել է նա:
Բացի այդ, Սաակաշվիլին չի բացառել, որ Վրաստանն ու Ռուսաստանն օրերից մի օր կարող են մի երկիր դառնալ, քանի որ, ըստ նրա, ՌԴ իշխանությունների պլանների մեջ է մտնում մինչ 2024 թվականը վերականգնել Խորհրդային Միությունը:
«(ՌԴ նախագահ) Պուտինը որոշել է մինչ 2024 թվականը վերականգնել Խորհրդային Միությունը և մտադիր է միավորել Վրաստանը, Հայաստանը, Մոլդովան, Բելառուսը, Ուկրաինայի հիմնական մասը՝ բացի արևմտյանից: Դա նրա պլանն է»,- ասել է Վրաստանի նախկին նախագահն իր համերկրացիներին ուղղված տեսաուղերձում:
Նա չի հստակեցրել, թե որտեղից նրան նման տեղեկություն:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...