Ժակ Շիրակի հրաժեշտի արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 29-ին
Ֆրանսիայի իշխանությունները պատրաստվում են Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի հրաժեշտի արարողությունն անցկացնել Փարիզի 7-րդ օկրուգում Հաշմանդամների տան առջեւ կիրակի՝ սեպտեմբերի 29-ի կեսօրին, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Europe1-ին:
Ռադիոկայանի տեղեկություններով՝ տեղն ու ժամն ընտրել են սեպտեմբերի 26-ին մահացած 86-ամյա քաղաքական գործչի հարազատները: Դեռեւս բաց է մնում այն հարցը, թե արդյոք հանգուցյալ նախկին նախագահի աճյունով դագաղը կդրվի համընդհանուր դիտման: Այժմ երկրի իշխանությունները մշակում են միջոցառման մանրամասները, ավելի հստակ տեղեկություն կտրվի օրվա ընթացքում:
Ինչպես նախօրեին հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, երկուշաբթի ամբողջ երկրում սգո օր կհայտարարվի, իսկ 6-րդ օկրուգի Սեն Սյուլպիս եկեղեցում տեղի կունենա հրաժեշտի ծիսակատարությունը, որին ներկա կլինեն ներկայիս նախագահը, ինչպես նաեւ այլ պետությունների ղեկավարներ: Ռադիոկայանը հիշեցնում է, որ Ժակ Շիրակն անձամբ ծանոթ էր աֆրիկյան պետությունների մի շարք առաջնորդների, ինչպես նաեւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Ժակ Շիրակի փեսան՝ Ֆրեդերիկ Սալա-Բարուն նախօրեին հայտնել էր, որ նախկին նախագահը մահացել է առավոտյան իր հարազատների շրջապատում:
Ժակ Շիրակը հեռացել է քաղաքականությունից երկու ժամետով երկիրը ղեկավարելուց հետո՝ 1995-ից մինչեւ 2007 թվականը: Ֆրանսիական լրատվամիջոցները հիշեցնում են, որ 2005-ին քաղաքական գործչի մոտ սրտանոթային համակարգի հիվանդություն էր ախտորոշվել: 2016-ին նրա առողջական վիճակը կտրուկ վատթարացել էր ավագ քրոջ մահից հետո: Վերջին 3 տարիներին նախկին նախագահը չի մասնակցել պաշտոնական արարողություններին, հազվադեպ է այցելուների ընդունել:


















































Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Տարիներ անց սովորական գործընթաց է լինելու, երբ Հայաստանից կամ Ադրբեջանից մեր քաղաքացիները կարողանալո...
Արամ Ա Վեհափառը քննարկել է Լիբանանում ստեղծված իրավիճակն ու հայ համայնքի դրությունը
Հռիփսիմե Հունանյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ Առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոն...
Հունվարը 27-ը սահմանվեց Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր. ՀՀ Նախագահը ստորագրել ...
Քաղաքական հայացքներ հայտնելու համար ձերբակալելը լուրջ մտահոգություններ է առաջացրել. Լավրովը՝ Գյումրո...
TRIPP նախագծի շրջանակում մենք նոր տրանսպորտային միջանցք կստեղծենք. Ալիև
Վաշինգտոնը և Կիևը Դավոսում չեն ստորագրի Ուկրաինայի հետպատերազմյшն վերականգնման վերաբերյալ 800 միլիար...
Եվրախորհրդարանի շենքի մոտ զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունեցել
Մեղրու լեռնանցքը, Վանաձոր-Դիլիջան, Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան, Լուսաշող-Լանջառ ավտոճանապարհներ...