Հրապարակվել է ՌԴ «գլխավոր օրենքով գող»-ի ձերբակալության տեսանյութը
ՌԴ քննչական կոմիտեն հրապարակել է, այսպես կոչված «գլխավոր օրենքով գող»-ի` Օլեգ Մեդվեդևի ձերբակալության տեսանյութը և նրա հանցավոր խմբի անդամների անունները: Քրեական աշխարհում Մեդվեդևը հայտնի է Շիշկան անունով:
Տեսանյութում երևում է, թե ինչպես են ուժայինները մտնում նրա բնակարան, ոլորում ձեռքերը, իսկ Շիշկանը խնդրում է, որ մեղմ վարվեն, քանի որ մեջքը ցավում է:
Ըստ հետաքննության՝ «գլխավոր գող»-ը հանցավոր խումբ է ստեղծել 2010 թվականին: Շիշկանը մեղադրվում է հանցավոր աստիճանակարգում բարձրագույն դիրք գրավելու և մի շարք ծանր հանցագործությունների համար, այդ թվում՝ մի քանի աղմկահարույց սպանություններ կան:
Նշենք նաև, որ Շիշկանը ձերբակալվել է հուլիսին, սակայն տեսանյութը Քննչական կոմիտեն հիմա է տարածել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...