Գերմանիայի ԱԳ նախարարը նախազգուշացրել է կլիմայի պատճառով պատերազմների սպառնալիքի մասին
Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը նախազգուշացրել է կլիմայի պատճառով պատերազմների սպառնալիքի մասին:
ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի 74-րդ նստաշրջանում ելույթ ունենալիս Մաասը նշել է, որ կլիմայի փոփոխությունն այլեւս մարդկության համար սոսկ բնապահպանական մարտահրավեր չէ: «Սա առավել հաճախ պատերազմի եւ խաղաղության հարց է»,- հավելել է նա, փոխանցում է DW-ն:
Մաասը համոզված է, որ այն պահին, երբ երաշտի երկարատեւ ժամանակաշրջանների, բերքի ոչնչացման եւ խմելու ջրի հասանելիության բացակայության պատճառով կոնֆլիկտներ սկսվեն քիչ մնացած պաշարների համար, հնարավոր կլինի խոսել «կլիմայական պատերազմների» մասին:
Գերմանացի նախարարի կարծիքով՝ ժամանակն է հետեւելու կայուն զարգացման ռազմավարությանը, այդ թվում՝ արտաքին քաղաքականության եւ անվտանգության ոլորտի քաղաքականության հարցերում: «Համագործակցությունն ամենեւին չի նշանակում սեփական երկրի շահերի դավաճանություն»,- վստահ է Մաասը: Նա ընդգծել է, որ գլոբալիզացիայի, միգրացիայի մարտահրավերների եւ բնապահպանական խնդիրների պատասխանները հնարավոր է գտնել միայն համատեղ ջանքերով:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...