ԱՄՆ-ը հոկտեմբերին Լիտվայում 500 զինծառայող կտեղակայի
Վեցամսյա փոխատեղման ծրագրի շրջանակներում ԱՄՆ-ը հոկտեմբերին Լիտվայում 500 զինծառայող կտեղակայի, հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը։
Այս տարածաշրջանում ամերիկյան ռազմական ներկայությունը, որը ՆԱՏՕ-ի երկրների կողմից անցկացվող զսպման ընդհանուր քաղաքականության մի մասն է, հավանաբար, կհանգստացնի դաշնակիցներին Բալթիկայում այն առումով, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հավատարիմ է մնում Արեւելյան Եվրոպայի երկրների աջակցման գաղափարին՝ չնայած Պենտագոնը վերջերս կրճատել է իր եվրոպական պաշտպանական նախագծերի ֆինանսավորումը։
«Մեսիջն այն է, որ ԱՄՆ ուժերը կարող են գալ ցանկացած ժամանակ ցանկացած վայր, որտեղ նրանք անհրաժեշտ են, եւ այն քանակով, որքան անհրաժեշտ է»,- Reuters-ին տված հարցազրույցում ասել է Լիտվայի պաշտպանության նախարար Ռայմոնդաս Կարոբլիսը։
Ամերիկյան նոր սեղմ զորամիավորումը ներառում է 30 «Աբրամս» տանկ, որն, ըստ նախարարի, ավելի շատ է, քան անցյալ տեղակայման ժամանակ։ Զորամիավորման կազմում կա նաեւ 25 հետեւակային «Բրեդլի» մարտական մեքենա եւ 70 այլ տրանսպորտային միջոց։
Ամերիկյան զորքերը Լիտվայից կհեռանան 2020թ․ գարնանը կայանալիք զորավարժություններից հետո։
Այս ամիս Պենտագոնը հրապարակել է Եվրոպայում իր ռազմական նախագծերի ցանկը։ Դրանք այլեւս Զսպման եվրոպական նախաձեռնության (EDI) շրջանակներում ամերիկյան կողմից չեն ֆինանսավորվի։ Կրճատումների այդ ծրագրի արժեքը կազմում է 700 միլիոն դոլար։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...