ՄԱԿ-ում ուսումնասիրում են կլիմայական հարցերով 16-ամյա ակտիվիստուհի Գրետա Տունբերգի բողոքը
ՄԱԿ-ի փորձագետներն ուսումնասիրում են կլիմայի փոփոխությունների դեմ պայքարում իշխանությունների անգործության դեմ 16-ամյա աշակերտուհի Գրետա Տունբերգի բողոքի դիտարկման հնարավորությունը: Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցիչը, գրում է korrespondent.net-ը:
Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի երրորդ լրացուցիչ արձանագրությունը թույլ է տալիս անհատական գանգատներ ներկայացնել: Սովորաբար նախքան այդ պետք է դիմել ազգային դատական համակարգին: Բացառություններ հնարավոր են այն դեպքում, երբ գործը վերաբերում է համաշխարհային բնույթի խնդրին կամ երբ ազգային դատարաններում քննությունը երկարաժամկետ է լինում:
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի կլիմայի հարցերին նվիրված գագաթնաժողովում շվեդ ակտիվիստուհի, 16-ամյա Գրետա Տունբերգը, որը համաշխարհային էկոլոգիական շարժման առաջնորդն է դարձել, ելույթ էր ունեցել երկրների ղեկավարների առաջ և մեղադրել էր պաշտոնյաներին՝ կլիմայական ճգնաժամը կանխելու համար անհրաժեշտ քայլեր չձեռնարկելու և գիտական փաստերն արհամարհելու համար, որոնք հաստատում են վերահաս էկոլոգիական աղետը:
«Ձեր դատարկ խոսքերով դուք գողացել եք իմ երազանքներն ու իմ մանկությունը: Մարդիկ տառապում են, մարդիկ մահանում են, էկոհամակարգերը ոչնչացվում են: Մենք զանգվածային ոչնչացման շեմին ենք, իսկ դուք միայն կարող եք խոսել փողերի և հավերժական տնտեսական աճի վերաբերյալ հեքիաթների մասին: Ինչպե՞ս եք համարձակվում»,- հայտնել էր դեռահաս ակտիվիստը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...