«Հայ ժողովրդի սոսկալի կոտորածը ժխտողը չպե´տք է դասեր տա Իսրայելին, Էրդողա´ն, վե´րջ տուր ստերիդ». Նեթանյահուն` Էրդողանին
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն տեսաուղերձով արձագանքել է ԱՄՆ-ում ընթացող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայի 74-րդ նստաշրջանում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Իսրայելի հասցեին արված մի շարք մեղադրական հայտարարություններին, գրում է timesofisrael.com-ը:
ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանում Էդողանը, ցուցադրելով Իսրայելի քարտեզը և ներկաների ուշադրությունը հրավիրելով 1948 և 1960 թվականներին երկրի սահմանների վրա, Իսրայելին մեղադրել է էքսպանսիոնիստական նպատակների, ինչպես նաև Գազայի հատվածում արաբների նկատմամբ հոլոքոստ իրականացնելու համար:
Ի պատասխան հնչեցված մեղադրանքների` Իսրայելի վարչապետը տեսաուղերձով դիմել է Էրդողանին: Տեսանյութը հրապարակվել է վարչապետի գրասենյակի թվիթերյան էջում:
«Իսրայելի մասին ստեր տարածողը, սեփական երկրում քրդերի հանդեպ սպանդ իրականացնողը և հայ ժողովրդի սոսկալի կոտորածը ժխտողը չպե՛տք է դասեր տա Իսրայելին։ Էրդողա´ն, վե´րջ տուր ստերիդ»,- ասել է Նեթանյահուն:
Նշված միջադեպն Էրդողանի և Նեթանյահուի միջև փոխադարձ մեղադրանքների առաջին դեպքը չէ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...