Եկել է պահը, որպեսզի Իրանն օգնի լիցքաթափել ճգնաժամը. Մակրոն
Տարածաշրջանում լարվածության թուլացման հնարավորությունները նվազել են, եւ եկել է պահը, որպեսզի Իրանն օգնի լիցքաթափել ճգնաժամը։ Այս մասին ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ հանդիպման ժամանակ, տեղեկացնում է Reuters-ը՝ հղում կատարելով Ելիսեյան պալատին։
Մակրոնի եւ Ռոհանիի զրույցը տեւել է ավելի քան 1,5 ժամ այն բանից հետո, երբ Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի ղեկավարները Իրանին մեղադրեցին Սաուդյան Արաբիայի նավթագործարանների վրա հարձակման մեջ։
«Նախագահն ասաց, որ ստեղծված իրավիճակում լիցքաթափման ուղիները նվազել են, բայց դարձել ավելի անհրաժեշտ, քան երբեւէ, եւ եկել է ժամանակը, որ Իրանը կանգնի այդ ճանապարհին»,- ասվում է Մակրոնի գրասենյակի հայտարարությունում։
Մակրոնը եւ Ռոհանին չեն պատասխանել լրագրողների հարցերին հանդիպումից հետո։
ՄԱԿ-ում Իրանի առաքելության մամուլի քարտուղար Ալիռեզա Միրիուսֆին Թվիթերում գրել է, որ կողմերը քննարկել են Իրանի միջուկային համաձայնագրի պահպանման ուղիները, երկկողմ հարաբերությունները եւ նախագահ Ռոհանիի «Հույս» նոր նախաձեռնությունը։
Մակրոնը նախատեսում է բանակցություններ վարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Իրանի հարցը քննարկելու համար։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...