Եվրոգոտու տնտեսությունը վերականգնման համոզիչ նշաններ չի ցուցաբերում
Եվրոգոտու տնտեսությունը վերականգնման համոզիչ նշաններ չի ցուցաբերում, այլ ցուցաբերում է արտադրական ոլորտի անկում, որը կարող է տարածվել մնացած ոլորտների վրա, հայտարարել է Եվրոպական կենտրոնական բանկի ղեկավար Մարիո Դրագին, հայտնում է Reuters-ը։
«Եթե նայենք դեպի ապագա, վերջին տվյալները եւ շրջանցող ինդիկատորները, ինչպիսիք են արտադրական ոլորտում նոր արտահանման պատվերները, մոտ ապագայում աճի վերականգնման համոզիչ նշաններ չեն ցուցաբերում, եւ ռիսկերի հավասարակշռությունը աճի կանխատեսման համար շարունակում է թեքվել նվազման կողմը»,- ասել է Դրագին՝ ելույթ ունենալով Եվրախորհրդարանի տնտեսական հարցերով հանձնաժողովում։
Նրա խոսքերով, նման կանխատեսումը պահանջում է երկար ժամանակ ծայրահեղ հարմարվողական դրամավարկային քաղաքականություն։
Բազային արժեզրկումը Եվրամիությունում թույլ է մնում, ասել է Դրագին՝ հավելելով, որ ԵԿԲ-ն դեռեւս պատրաստ է հարմարեցնել բոլոր գործիքները, եթե դա պահանջի արժեզրկման կանխատեսումը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...