Զելենսկիի հետ Թրամփի հեռախոսազրույցը կարող է իմպիչմենտի հիմք դառնալ. Շիֆ
Եթե հետաքննությունը ցույց տա, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցի ժամանակ ճնշում է գործադրել իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկիի վրա ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջո Բայդենին վերաբերող հետաքննության հարցում, միակ տարբերակը կդառնա իմպիչմենտը, հայտարարել է Ներկայացուցիչների պալատի Հետաքննության հարցերով հանձնաժողովի ներկայացուցիչ Ադամ Շիֆը:
Ինչպես նշում է Reuters-ը, Թրամփն ու իր դաշնակիցները՝ ներառյալ ԱՄՆ-ի Պետքարտուղար Մայք Պոմպեոն, կիրակի ելույթ են ունեցել՝ ի աջակցություն Թրամփի հեռախոսազրույցի՝ ուժեղացնելով Բայդենի ուղղությամբ իրենց հարձակումները:
«Եթե նախագահն, ըստ էության, մերժում է ռազմական օգնության մեջ եւ, միեւնույն ժամանակ, փորձում մոլորեցնել օտարերկրյա առաջնորդին անօրինական գործում իր ընդդիմադրի մասին կեղտ փնտրելու համար նախագահական արշավի ժամանակ, դա կարող է դառնալ միակ միջոցը, որը հավասարազոր կլինի այն չարիքին, որը ենթադրում է այդպիսի վարքը»,-ասել է Շիֆը:
Ավելի վաղ Թրամփը բացահայտել էր լրագրողներին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հեռախոսազրույցի որոշ մանրամասներ՝ հայտարարելով, որ իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկիի հետ հեռախոսազրույցի ժամանակ քննարկել է ամռան ընթացքում Ուկրաինայում կայացած ընտրություններն ու փաստը, որ «մենք չենք ուզում, որ մեր մարդիկ, ինչպիսիք են փոխնախագահ Բայդենն ու նրա որդին» իրենց ներդրումն ունենան կոռուպցիայի մեջ, որն արդեն դիտարկվում է Ուկրաինայում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...