Պուտինը բացատրել է, թե ինչի համար են անհրաժեշտ ԶԼՄ-ները
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ողջունել է «Համայն Ռուսաստան-2019» ժամանակակից լրագրության համաժողովի հյուրերին և մատնանշել զանգվածային լրատմամիջոցների կարևոր դերը իշխանությունների և քաղաքացիների միջև հարաբերություններում:
«Այսօր ԶԼՄ-ները ծառայում են որպես հասարակական վերահսկողության արդյունավետ մեխանիզմ: Ակտիվացնում են ուղիղ առարկայական երկխոսությունը քաղաքացիների և իշխանությունների միջև: Եվ ոչ միայն արդյունավետ քննադատում են իշխանության ներկայացուցիչներին, այլ հանդիսանում են օգտակար նախաձեռնությունների կազմակերպիչները»,- INTERFAX.RU-ի փոխանցմամբ՝ ասել է Պուտինն իր ողջույնի խոսքում:
Վերջինս ընդգծել է, որ «նման կառուցողական, պատասխանատու դիրքորոշումն օգնում է տեղական ինքնակառավարման մարմիններին, տարածաշրջանային ղեկավարներին առավել արդյունավետորեն լուծել մարդկանց հուզող խնդիրները»:
Բացի այդ, Պուտինի խոսքով՝ ԶԼՄ-ները մեծացնում են բնակիչների հետաքրքրվածությունն ու ձգտումը ներգրավվելու սոցիալական և հասարակական նշանակալի նախագծերի իրագործմանը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...