Թուրքիան պատրաստ է Սիրիայում ռազմական գործողություններ սկսել
Թուրքիան պատրաստ է ռազամական գործողություններ սկսել Սիրիայի հյուսիս-արևելքում, եթե մինչև սեպտեմբերի վերջ այնտեղ չստեղծվի անվտանգության գոտի։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, գրում է korrespondent.net-ը։
«Մենք սահմանին (Սիրիայի) ավարտել ենք բոլոր նախապատրաստական աշխատանքները»,- ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստին մեկնելուց առաջ նշել է նա և հավելել, որ չէր ցանկանա ԱՄՆ-ի հետ ռազմական դիմակայություն այդ տարածաշրջանում։
Եփրատից արևելք անվտանգության գոտի ստեղծելու մասին Թուրքիայի և ԱՄՆ-ի ղեկավարները պայմանավորվել էին 2019 թվականի օգոստոսի սկզբին: Ընդ որում, Էրդողանը բազմիցս ընդգծել է սեպտեմբերի վերջին այդ նախագիծն ավարտելու իր ցանկության մասին։
Այնուամենայնիվ, Անկարան կարծում է, որ Վաշինգտոնը բավարար ակտիվություն չի ցուցաբերում այդ հարցում։
Էրդողանի նպատակն է Սիրիայի հետ սահմանին ստեղծել Թուրքիայի կողմից վերահսկվող տարածք, որից դուրս կմղվեն քրդերի զինված խմբավորումները:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...