Ձերբակալվել են «օրենքով գող» Շոշիան և ևս 3 քրեակական հեղինակություն
Վոլոգդայի շրջանում իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են բարձրագույն հանցավոր հիերարխիայում ներգրավված լինելու մեջ կասկածյալներին: Այս մասին ուրբաթ, սեպտեմբերի 20-ին, «Ինտերֆաքս» -ին հայտնել են շրջանի ՆԳՆ մամուլի ծառայությունից:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՌԴ քրեական օրենսգրքի 210.1 հոդվածի («Քրեական հիերարխիայում բարձրագույն դիրքի զբաղեցում») հոդվածով: Ներգրավվածներից չորսը գտնվում էին Վոլոգդայում և Չերեպովեցում, իսկ հինգերորդն արդեն պատիժ է կրում:
Դրանցից մեկը, լինելով «օրենքով գող», 1986 թվականից ցայսօր ստիպել է ավելի ցածր հանցավոր կարգավիճակ ունեցող այլ հանցագործների ենթարկվել իրենց ցուցումներին: Ըստ «Росбалта»-ի, դա Նոդար Ջինչվելաշվիլին է (Շոշիա), որը նախկինում երեք ձերբակալվածներին նշանակել էր որպես տարածքի «նայող»:
Ըստ «Прайм Крайм»- ի՝ Շոշիան բազմիցս դատվել է և պատկանում է Քութաիսիի գողական կլանին: Նրան «թագադրել» են 24 տարեկան հասակում՝ Վրաստանի բանտերում: Առաջին անգամ նա հայտնվել է Չերեպովեցում 1994 թ-ին,իսկ իր վերջին ժամկետը անցկացրել է Կարելիայում թիվ 4 գաղութումում: Ազատ արձակվելուց հետո մոսկովյան «օրենքով գողերը» նրան նշանակել են որպես Վոլոգդայի շրջանի«նայող»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...