Ինչպես է Վլադիմիր Պուտինն անցկացնում հանգստյան օրերը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը լիովին ազատ հանգստյան օրեր գրեթե չի ունենում: Ինչպես փոխանցում է РБК-ն, այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե ինչով է Պուտինը զբաղվում ազատ օրերին:
«Դուք գիտեք, որ նախագահը լիակատար հանգստյան օրեր չունի, քանի որ զեկույցներ են գալիս գերատեսչություններից, հարցեր են առաջանում, որոնք նախագահի որոշումների կարիքն ունեն, փաստաթղթաշրջանառությունը նույնպես չի դադարում»,- մեկնաբանել է Կրեմլի ներկայացուցիչը:
Պեսկովի խոսքով՝ երբ հնարավորություն է ստեղծվում, նախագահը հանգստանում է և սպորտով է զբաղվում: «Գիտեք, նա դա կանոնավոր կերպով է անում: Հանդիպում է հարազատների և մտերիմների հետ»,- հավելել է մամլո խոսնակը:
Անցյալ տարվա օգոստոսին Պուտինը երկու օր անցկացրել էր բնության գրկում Տուվայում: «Քայլել է լեռներով, զմայլվել բնապատկերներով»,- այն ժամանակ հայտնել էր Պեսկովը: ՌԴ ղեկավարին անցյալ տարի հանգստավայրում ուղեկցել էին պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...