ԱՄՆ-ը ծրագրում է ստեղծել կոալիցիա Իրանի դեմ ՄԱԿ-ի միջոցով
ԱՄՆ վարչակազմը նախատեսում է Նյու Յորքում, ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի ընթացքում միջազգային կոալիցիա ստեղծել՝ Իրանի դեմ միջոցներ ձեռնարկելու նպատակով, Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա հարձակմանը մասնակցության առնչությամբ։ Այս մասին տեղեկացրել է The Wall Street Journal թերթը՝ հղում կատարելով նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմում ունեցած աղբյուրներին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Նրանց տվյալներով՝ Թրամփը դեմ է ԱՄՆ ռազմական ուժի ուղղակի կիրառմանը Թեհրանի դեմ եւ նախընտրում է դրա փոխարեն աջակցել Սաուդյան Արաբիային, եթե վերջինը որոշի որեւէ գործողություն իրականացնել Իրանի դեմ։ Միացյալ Նահանգների որոշ դաշնակիցներ թերահավատորեն են ընկալում ամերիկյան հետախուզության տվյալները, որոնք վկայակոչել է պետքարտուղար Մայք Պոմպեոն՝ ԻԻՀ իշխանություններին մեղադրելով գրոհներին հանցակցության մեջ։
Համաձայն հրապարակման՝ Իրանի դեմ Թրամփի վարչակազմի գործողությունների առավել նախընտրելի տարբերակը հաջորդ շաբաթ Նյու Յորքում «ՄԱԿ-ի միջոցով լայն միջազգային պատասխանի համակարգումն է մնում»։ Ինչպես ավելացնում են թերթի աղբյուրները, այս ճանապարհը մասամբ պայմանավորված է նաեւ ամերիկյան տնտեսության վիճակով, որը կարող է ազդել Թրամփի վերընտրման հնարավորությունների վրա 2020 թվականին։ Միացյալ Նահանգները ներկա պահին կարող է լիովին ապահովել էներգակիրների իր պահանջմունքներն ի հաշիվ սեփական ռեսուրսների։ Բայց նավթի գների բարձրացումը Սաուդյան Արաբիայում գրոհներից հետո ռազմական հակամարտության դեպքում կվերածվի միտման, բացասաբար կազդի համաշխարհային եւ ամերիկյան տնտեսության վրա, գրում է թերթը։
Թրամփը, չորեքշաբթի Սան Դիեգոյում շփվելով լրագրողների հետ, ասել է, որ ԱՄՆ-ը չի խոսում Իրանի հետ պատերազմի մասին։ Նա միեւնույն ժամանակ խոստացել է, որ Միացյալ Նահանգները «շատ զգալի» պատժամիջոցներ կմտցնի Թեհրանի հանդեպ հաջորդ 48 ժամվա ընթացքում։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...