Անօդաչուների հարձակումից հետո նավթի արդյունահանումը Սաուդյան Արաբիայում կրկնակի կրճատվել է
Սաուդյան Արաբիայում Saudi Aramco պետական նավթային ընկերության երկու գործարաների նկատմամբ անօդաչուների հարձակումից հետո կրկնակի կրճատվել են նավթի արդյունահանման ծավալները:
Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին, կատարվածից հետո թագավորության նավթ արդյունահանող խոշորագույն ընկերությունն ստիպված է եղել օրական 5 մլն բարելով կրճատել արդյունահանումը: Դա հավասարազոր է արդյունահանման օրական ծավալի կեսին: Բացի այդ, միջադեպն ազդել է նավթի արտահանման վրա:
Հայտնի է, որ 2018-ին նավթի արտադրությունը Սաուդյան թագավորությունում կազմել է օրական 10.5 մլն բարել, որից 7.4 մլն բարելն արտահանվել է:
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Saudi Aramco-ի երկու գործարանները Աբքայք և Խուրայս հանքավայրերում անօդաչուների հարձակման են ենթարկվել, որից հետո հրդեհ էր բռնկվել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...