2100 թվականին Ալպերի ամենախոշոր սառցադաշտից կմնան մի քանի ոչ մեծ կտորներ
Ջերմաստիճանի Ցելսիուսի 4-8 աստիճանով բարձրանալու սցենարի իրականանալու դեպքում ներկայիս հարյուրամյակի վերջին Ալպերի ամենախոշոր՝ Ալչիական սառցադաշտից կմնան միայն մի քանի ոչ մեծ կտորներ: Այսպիսի եզրակացություն են կատարել Ցյուրիխի սառցագիտության դաշնային տեխնիկական համալսարանի (ETH Zurich) գիտնականները՝ կատարած 3D մոդելավորման արդյունքում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակի մեջ ներառված ավելի քան 20 կմ երկարությամբ Ալչիական սառցադաշտը Ռոն գետի հովտի ջրի կարեւոր աղբյուրն է եւ միաժամանակ գրավիչ տեսարժան վայր ամբողջ աշխարհից բազմաթիվ զբոսաշրջիկների համար: Վերջին տասնամյակում այն, ինչպես եւ իր եղբայրակիցները, տաքացման պատճառով աստիճանաբար ծավալով նվազել է: 2000 թվականից նրա «լեզուն» 1 կմ-ով կարճացել է:
ETH Zurich-ի մասնագետներ Գիյոմ Ժյուվեն եւ Մաթիաս Հուսը մոդելավորել են սառույցի հալչելու տարբեր արագություններ՝ հաշվի առնելով մթնոլորտում СО2-ի խտությունը եւ Շվեյցարիայում կլիմայի փոփոխությունները: Եթե մարդկությանը հաջողվի Երկրի ջերմաստիճանի աճը պահել Ցելսիուսի 2 աստիճանի սահմաններում՝ 2015 թվականի Փարիզի համաձայնագրին համապատասխան, ապա մինչեւ ներկայիս հարյուրամյակի վերջը Ալչիական սառցադաշտը կկորցնի իր ծավալի կեսից ավելին, պարզել են գիտնականները: Բայց եթե միջազգային հանրությունը չկարողանա տաքացումը պահել այս «շրջանակում», եւ դրա հետեւանքով 2100 թվականին Շվեյցարիայում ջերմաստիճանը բարձրանա 4-8 աստիճանով՝ 1960-1990 թվականների ժամանակահատվածի համեմատությամբ, Ալպերի խոշորագույն սառցադաշտից կմնա 2 աննշան բիծ, կարծում են փորձագետները:
Սառցադաշտը չի փրկի նաեւ բավականին քիչ հավանական վերջին 30 տարում մոլորակին հատուկ կլիմայական պայմանների անփոփոխ մնալու սցենարը: Այս դեպքում այն 2100 թվականին կփոքրանա մեկ երրորդով: Իսկ եթե պահպանվեն վերջին 10 տարվա պայմանները, ապա Ալչիական սառցադաշտը կզրկվի իր ներկայիս ծավալի կեսից: «Սառցադաշտն այլեւս կլիմայի հետ հավասարակշռության մեջ չէ»,- ամփոփել են գիտնականները:


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով
Ինչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրա
Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը
Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար
Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ
Փրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դին
Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վ...
Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի