Դեմոկրատները կարծում են, որ ԱՄՆ-ում ռասիզմի հողի վրա հանցագործությունները հաճախակիացել են Թրամփի պատճառով
ԱՄՆ-ում ռասիզմի և ատելության դրսևորումների հողի վրա հարձակումների ու սպանությունների դեպքերը հաճախակի են դարձել Սպիտակ տան ներկայիս ղեկավար Դոնալդ Թրամփի վարած քաղաքականության պատճառով: Նման պնդմամբ հինգշաբթի ABC-ի եթերում հեռուստաբանավեճի ժամանակ հանդես են եկել Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածուի հավակնորդները:
«Սպիտակ տունը ղեկավարում է մի մարդ, որը մշտապես բարձրաձայնում է եվրոպոիդ ռասայի գերազանցության վերաբերյալ իր համոզմունքը. նա մեծ սպառնալիք է ներկայացնում այս երկրի այլ ռասաների ներկայացուցիչների համար»,- հայտնել է Տեխաս նահանգից ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախկին անդամ Բետո Օ'Ռուրկը:
Պաշտպանելով Օ'Ռուրկի պնդումը՝ ԱՄՆ-ի բնակարանաշինության և քաղաքային զարգացման նախկին նախարար Ջուլիան Կաստրոն որպես փաստարկ հայտնել է. «Մի քանի շաբաթ առաջ տղամադը, ոգեշնչվելով ներկայիս նախագահի հռետորաբանությամբ, 10 ժամ շարունակ ճանապարհին գնդակոծել է անմեղ մարդկանց»:
Իր հերթին, Նյու Ջերսի նահանգից սենատոր Քորի Բուքերը հանդես է եկել հայտարարությամբ առ այն, որ նախագահ ընտրվելու դեպքում նա Սպիտակ տանը հատուկ կոմիտե կստեղծի, որը կզբաղվի ատելության հողի վրա կատարված հանցագործությունների խնդրով:
«Եթե ես ընտրվեմ նախագահ, մենք Սպիտակ տանը գրասենյակ կստեղծենք, որը կզբաղվի եվրոպոիդ ռասայի գերազանցության և ատելության հողի վրա հանցագործությունների վերաբերյալ խնդիրների լուծմամբ»,- ընդգծել է նա:


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով
Ինչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրա
Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը
Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար
Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ
Փրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դին
Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վ...
Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի