«Թրամփը ողջագուրվում է այն դիկտատորների հետ, ովքեր շահարկում են նրա փառամոլությունը»
Երեկ Հյուսթոնում տեղի է ունեցել 2020 թվականի նախագահական ընտրություններում դեմոկրատական կուսակցության կողմից թեկնածու առաջադրվելու հավակնորդների երրորդ հանրային բանավեճը:
Քննարկված առանցքային հարցերի թվում էին ռասայական խտրականությունը, զենքի հսկողությունը և առողջապահությունը:
Առավել թեժ վեճ էր ծավալվել առաջատար հավակնորդ համարվող նախկին փոխնախագահ Ջո Բայդենի և երկրորդ վարկանիշն ունեցող սենատոր Էլիզաբեթ Ուորրենի միջև: Վարկանիշով երրորդը սենատոր Բերնի Սանդերսն է համարվում:
Բոլոր հավակնորդները երեկ խստորեն քննադատել են հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփին:
«Աշխարհի դեմոկրատիաները հավատում են, որ Ամերիկան պետք է պաշտպանի մեզ բոլորիս միավորող արժեքները, բայց Թրամփը, կարծես, մյուս թիմից է և ողջագուրվում է այն դիկտատորների հետ, ովքեր շահարկում են նրա փառամոլությունը»,- ասել է Բայդենը:
Նա հայտարարել է, որ հաղթելու դեպքում մեկ տարում ԱՄՆ-ում կգումարի գագաթնաժողով, որով Ամերիկան կվերահաստատի հավատարմությունը դեմոկրատիայի արժեքներին:
«Այն առաջնորդներն, ովքեր կմասնակցեն գագաթնաժողովին, պետք է պատրաստ լինեն համագործակցել ու կոնկրետ քայլերով պայքարել կոռուպցիայի դեմ և իրենց երկրներում առաջ տանել մարդու իրավունքների պաշտպանությունը»,- ասել է Բայդենը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...