Ռուսաստանցիների գրեթե կեսն արդարացնում է իրենց հորը սպանած Խաչատուրյան քույրերի արարքը. հարցում
Ռուսաստանցիների գրեթե կեսը (41 տոկոսը) արդարացնում է Խաչատուրյան քույրերի արարքը, որոնք անցյալ տարի սպանել էին տարիներ շարունակ իրենց ֆիզիկական և սեռական բռնության ենթարկած հորը: Այս մասին հայտնի է դարձել «Լևադա կենտրոն»-ի հարցման արդյունքում, փոխանցում է ՌԲԿ-ն:
Նշվում է, որ հարցվածների շրջանում Խաչատուրյան քույրերին արդարացնողների տոկոսն ավելի բարձր է եղել կանանց շրջանում՝ 47 տոկոս՝ տղամարդկանց 41 տոկոսի համեմատ:
Հարցվածների մոտ 30 տոկոսը չի արդարացնում քույրերի արարքը: Եվս 30 տոկոսը չի կողմնորոշվել պատասխանի հարցում: Սոցիոլոգ Կայինա Պիպիայի կարծիքով՝ կանայք ավելի շատ են աջակցում քույրերին, քանի որ ավելի հաճախ են բախվում բռնության խնդրին:
Հարցումը նպատակ է ունեցել պարզել նաև ընտանեկան բռնության վերաբերյալ ռուսաստանցիների պատկերացումները: Հարցվածների մեծամանությունը համաձայնել է, որ այդ սահմանումը համապատասխանում է «ֆիզիկական ծանր հարված հասցնելուն» (ոտքով հարվածներ), «բռնություն առանց ֆիզիկական ծանր վնասին», ինչպես նաև ամուսնու կամ զուգընկերոջ կամքին հակառակ սեռական ակտին:
Հարցման արդյունքներով պարզ է դարձել, որ կանանց մոտ ընտանեկան բռնության մասին պատկերացումներն ավելի լայն են:
Հիշեցնենք, որ 57-ամյա Միխայիլ Խաչատուրյանը 2018 թ. հուլիսին սպանված էր հայտնաբերվել իր մոսկովյան տանը: Նրա դիակի վրա հայտնաբերվել էին բազմաթիվ վնասվածքներ: Տղամարդու 17, 18 և 19 տարեկան դուստրերը` Մարիա, Անգելինա և Քրիստինա Խաչատուրյանները, կալանավորվել են:
Նշվում է, որ սպանվածը՝ Միխայիլ Խաչատուրյանը, տարիներ շարունակ երեք քույրերին ենթարկել է ֆիզիկական և սեռական բռնության: Քույրերի պաշտպանությունը, ինչպես նաև հանրությունը պնդում են, որ աղջիկների գործողությունները կրել են ինքնապաշտպանական բնույթ և չեն կարող դիտարկվել որպես նախապես պայմանավորված խմբակային հանցագործություն:


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով
Ինչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրա
Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը
Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար
Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ
Փրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դին
Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վ...
Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը