Ֆրանսիան չի կարող Իրանին 15 մլրդ դոլարի վարկ տրամադրել առանց Վաշինգտոնի համաձայնության. Մնուչին
Ֆրանսիան հասկանում է, որ միջուկային ծրագրի Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի պահպանման նպատակով Իրանին չի կարող 15 մլրդ դոլարի վարկային գիծ տրամադրել առանց ԱՄՆ-ի կողմից համապատասխան հավանության: Վաշինգտոնում համաժողովի ժամանակ այսպիսի կարծիք է հայտնել ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մենք անցկացնում ենք [Իրանի վրա] առավելագույն ճնշման արշավ: Ֆրանսիան հասկանում է, որ [Իրանին] չի կարող 15 մլրդ դոլարի վարկային գիծ տրամադրել առանց մեր համաձայնության»,- նշել է նա՝ հավելելով, որ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի հետ մասնակցել է այս հարցով ամերիկացի եւ ֆրանսիացի առաջնորդների բանակցություններին: Նրա պարզաբանմամբ՝ Թեհրանին այսպիսի վարկի տրամադրումը կլինի Վաշինգտոնի սահմանած պատժամիջոցների խախտում:
«Սրա հետ կապված այս պահին Ֆրանսիայից առաջարկ չկա Իրանին 15 մլրդ դոլար տրամադրելու մասին: Տարբեր մակարդակով բազմաթիվ խորհրդակցություններն են անցկացվում»,- շեշտել է Մնուչինը: Նա ոչ հավաստի տեղեկություն է անվանել լրատվամիջոցների հրապարակումներն այն մասին, որ ինքը կամ վաշինգտոնյան վարչակազմից այլ ներկայացուցիչներ ցանկանում են թուլացնել հակաիրանական սահմանափակումները:
Ընդ որում՝ Մնուչինը հիշեցրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է իրանական կողմի հետ առանց որեւէ նախապայմանի բանակցություններ անցկացնելու պատրաստակամության մասին: «[Իրանի դեմ] պատժամիջոցները գործում են, դրանք, անկասկած, Իրանի վրա տնտեսական [բացասական] ազդեցություն են ունենում»,- կարծում է ԱՄՆ ֆինանսների նախարարը: Նրա կարծիքով՝ ԱՄՆ սահմանած միակողմանի պատժամիջոցները ազգային անվտանգության չափազանց կարեւոր գործիք են: «Մենք անչափ հպարտ ենք, որ [Թրամփի ներկայիս վարչակազմի օրոք] ֆիննախը ավելի մեծ պատժամիջոցներ է սահմանել, քան նախկինում»,- ասել է Մնուչինը:
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի միջեւ հանդիպում անցկացնելու անհրաժեշտության մասին: Նա առաջարկել էր Իրանին թույլ տալ իրացնել նավթի որոշ ծավալներ մի շարք լուրջ պարտավորությունների դիմաց: Մասնավորապես՝ քննարկվում էր հնարավորությունը Իրանին թույլ տալ վաճառել օրական մոտ 700 հազար բարել նավթ, ինչպես նաեւ նրան տրամադրել մոտ 15 մլրդ դոլարի վարկ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...