Մոսկվայում օդի ջերմաստիճանը գրեթե հասել է 87-ամյա վաղեմության ռեկորդին
Սեպտեմբերի 12-ին Մոսկվայում օդի ջերմաստիճանը գրեթե հասել է օդերևութաբանական դիտարկումների 140 տարվա պատմության ռեկորդին: Բացարձակ ցուցանիշի համար չի բավարարել ընդամենը 0,1 աստիճան, հաղորդում է Известия-ն:
«1932 թվականի բացարձակ ռեկորդին հասնելու համար չբավարարեց ընդամենը 0,1 աստիճան»,- հայտնել են Օդերևութաբանական ծառայությունից:
Մասնագետը նշել է, որ հինգշաբթի մայրաքաղաքում օդը տաքացել է մինչև 26.3 աստիճան:
Չորեքշաբթի՝ սեպտեմբերի 11-ին, Մոսկվայում վերջին 70 տարում սահմանվել է օդի ջերմաստիճանի ռեկորդ: Օդը տաքացել է մինչև 26.3 աստիճան, իսկ 2019 թվականի սեպտեմբերի 11-ը դարձել է ամենատաքը 1948 թվականից ի վեր:
Հիդրոօդերևութաբանական կենտրոնը նախազգուշացրել էր սեպտեմբերի 14-ից սպասվող օդի ջերմաստիճանի կտրուկ սառեցման մասին: Մոսկվայում ցերեկը օդի ջերմաստիճանը կհասնի 13-18 աստիճանի: Հաջորդ օրերին սառեցումը կշարունակվի:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...