Եվրախորհրդարանը պատրաստ է կրկին հետաձգել Brexit-ի գործընթացը
Եվրախորհրդարանն առաջարկում է կրկին հետաձգել Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ժամկետները։ Այս մասին հայտարարել է Եվրախորհրդարանի ղեկավար Դավիթ Սասոլին։
Նրա խոսքով՝ Եվրախորհրդարանը համապատասխան բանաձև է մշակում։
«Բանաձևում նշված է լինելու, որ Եվրախորհրդարանը պատրաստ է հնարավոր հետաձգմանը, եթե դա կօգնի խուսափել առանց համաձայնագրի Եվրամիությունից դուրս գալուն կամ անհրաժեշտ է Մեծ Բրիտանիայում համընդհանուր ընտրություններ անցկացնելու համար»,- հայտնել է Եվրախորհրդարանի ղեկավարը։
Ընդ որում, Սասոլին ընդգծել է, որ Լոնդոնի և Բրյուսելի միջև համաձայնագիրն առանց «բեքստոպի» (Իռլանդիայի և Հյուսիսային Իռլանդիայի միջև սահմանի համար ապահովագրական պլան) մեխանիզմի անհնար է:
«Բանաձևը հստակ ահազանգ կլինի առ այն, որ համաձայնագիրն անհնար է առանց «բեքստոպի»։ Սա Եվրահանձնաժողովի, ԵՄ ինստիտուտների, այդ թվում՝ Եվրախորհրդարանի դիրքորոշումն է, որը վերջնական է։ Մենք ցանկանում ենք համաձայնագիր, բայց նաև հասկանում ենք, որ այն չի կարող լինել առանց «բեքստոպի»»,- ընդգծել է Սասոլին։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...