2020թ․ Թուրքիան կամիկաձե անօդաչու թռչող սարքեր կսկսի կիրառել սիրիական սահմանի շրջանում
Կամիկաձե անօդաչու թռչող սարքերի առաջին ստորաբաժանումները կձեւավորվեն թուրքական բանակում 2020թ․։ Ինչպես գրում է Hurriyet-ը, անօդաչու թռչող սարքերը կմասնակցեն երկրի արեւելքում եւ թուրք-սիրիական սահմանի շրջանում մարտական գործողություններին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
KARGU ավտոնոմ կվադրոկոպտերները մշակել է թուրքական STM ընկերությունը, որը զբաղվում է նավիգացիոն, ռադարային սարքավորումների, թիրախավորման համակարգերի, բոլոր տեսակի զորքերի համար մոդուլների, ինչպես նաեւ թեթեւ մարտական անօդաչուների մի շարք մոդելների արտադրությամբ։
«Մենք ռազմական մեծ առավելություն ենք ստացել մեր անօդաչու թռչող սարքերի շնորհիվ։ KARGU-ն իր հատկանիշներով գերազանցում է իր մրցակիցներին։ 3 ամիս անց այն կսկսի աշխատել ԶՈւ շարքերում եւ մեծ դեր կխաղա բանակային կարեւոր գործողությունների ժամանակ»,- ասել է STM-ի գործադիր տնօրեն Մուրաթ Իկինջին։
Նրա խոսքով՝ ստորաբաժանումը կազմված կլինի 30 անօդաչու թռչող սարքերից, որոնք հագեցած կլինեն կողմնորոշման եւ դեմքերը ճանաչելու համակարգով եւ ունակ կլինեն ավտոնոմ կարգով իրականացնել մարտական խնդիրները՝ շնորհիվ արհեստական ինտելեկտի տեխնոլոգիայի։
«Թռիչքի հեռավորությունը կազմում է 15 կմ, 70 կգ-անոց անօդաչու թռչող սարքը կարող է օդում մնալ մինչեւ կես ժամ։ Ընդ որում, համակարգն այնպես է աշխատում, որ եթե պայթուցիկով մեկ մեքենա շարքից դուրս է եկել, ապա դրա տեղը կզբաղեցնի անօդաչու թռչող սարքն ու կիրականացնի մարտական խնդիրը։ Կամկիկաձե անօդաչու թռչող սարքերն ավելի էժան են, քան ինքնանշանառման հրթիռները»,- նշել է Իկինջին՝ հավելելով, որ KARGU ստորաբաժանումը ունակ է ոչնչացնել նավեր, ռազմաբազաներ, իսկ դրա դեմ հակաօդային պաշտպանական համակարգերն անարդյունավետ են։
Սիրիական սահմանին անվտանգության պահպանումն ու պարեկությունը ռազմավարական կարեւորություն ունի Անկարայի համար։ Այժմ Թուրքիան ԱՄՆ-ի հետ համատեղ իրականացնում է Սիրիայի հյուսիսում բուֆերային գոտու ստեղծման ծրագիրը։ Գոտին ազատ կլինի Թուրքիայի կողմից ահաբեկչական կազմակերպություն ճանաչված քրդական զինված ձեւավորումներից։ Քրդական կազմակերպությունները գործում են նաեւ Իրաքի հյուսիսում, որտեղ հանրապետության ԶՈւ-երը մշտապես գործողություններ են իրականացնում դրանց օբյեկտների եւ ենթակառուցվածների ոչնչացման ուղղությամբ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...