Չինաստանը կհաղթի ԱՄՆ-ի հետ առեւտրային պատերազմում․ փորձագետ
Չինաստանը կհաղթի ԱՄՆ-ի հետ առեւտրային պատերազմում եւ վերջնական արդյունքում կհրաժարվի ամերիկյան տեխնոլոգիաներից իր կախվածությունից, CNBC-ին հայտարարել է փորձագետ Դեւիդ Ռոշը։
«Չինաստանն այլեւս երբեք չի վստահի Միացյալ Նահանգներին եւ յոթ տարվա ընթացքում կհասնի տեխնոլոգիական անկախության»,- հայտարարել է նա։
Չինաստանն ավանդաբար կախում է ունեցել կարեւոր տեխնոլոգիական բաղադրիչների, օրինակ, միկրոսխեմաների եւ ծրագրային ապահովման, ինչպես նաեւ մոդեմի եւ ռեակտիվ շարժիչների ամերիկյան մատակարարներից, սակայն վերջերս տեղի ունեցած իրադարձությունները եւ երկու երկրների միջեւ առեւտրային պատերազմը դժվարացրել են այդ կապերը ու առնչվել են երկու կողմերի բիզնեսին էլ։
Մայիսին չինական Huawei տեխնոլոգիական հսկան ներառվել էր ԱՄՆ-ի «սեւ ցուցակում», ինչը սահմանափակում է ամերիկյան չիպեր եւ ծրագրային ապահովում գնելու ընկերության հնարավորությունները։ Որոշ ամերիկյան բջջային ցանցեր նույնպես օգտագործում են Huawei-ի սարքավորումները, թեեւ այլ ամերիկյան ընկերություններ հայտարարել են, որ իրենց եկամուտը կախված կլինի «սեւ ցուցակից»։
Google Alphabet-ը նույնպես դադարեցրել է Huawei-ի հետ իր բիզնես-հարաբերությունները, ինչը նշանակում է, որ Huawei-ի ապագա հեռախոսներում Google Android օպերացիոն համակարգ չի լինի։
Այս լարվածության հետ կապված՝ Չինաստանը անցկացնում է իր տեխնոլոգիական ընկերությունների հարցում, որպեսզի գնահատի դրանց ազդեցությունը ամերիկյան մատակարարների վրա, ինչպես նաեւ մեծացնում է իր տեխնոլոգիական ոլորտի զարգացման տեմպերը։
Օրինակ, նա զարգացնում է չիպերի ինդուստրիան։ Կառավարության նախաձեռնությամբ երկիրը ծրագրում է մինչեւ 2020թ․ արտադրել կիսահաղորդիչների 40 տոկոսը, իսկ եւ մինչեւ 2025թ․՝ 70 տոկոսը։
Ներկայում Չինաստանում օգտագործվող կիսահաղորդիչների միայն 16 տոկոսն է արտադրվում երկրի ներսում, եւ միայն դրա կեսն է պատրաստվում չինական ընկերությունների կողմից։
Ռոշը համարում է, որ առեւտրային պատերազմի վերջը չի երեւում, թեեւ բանակցությունները պետք է վերականգնվեն հոկտեմբերին։ «Սա կոնֆլիկտ է աճող համաշխարհային տերության եւ հեռացող համաշխարհային տերության միջեւ․․․ Սա միայն առեւտուր չէ։ Խոսքը տեխնոլոգիաների, գաղափարների ազատ փոխանակման , մարդկանց ազատ տեղաշարժի մասին է»,- ասել է նա։
«Այնպես որ, սա իրոք մեծ կոնֆլիկտ է, եւ հենց այնպես չի լուծվի»,- ամփոփել է Ռոշը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել