Ուկրաինայի գլխավոր դատախազը հնարավոր է համարել Պորոշենկոյի ձերբակալությունը
Ուկրաինայի գլխավոր դատախազության ղեկավար Ռուսլան Ռյաբոշապկան «ՌԲԿ-Ուկրաինա»-ին տված հարցազրույցում պատասխանել է նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի հնարավոր ձերբակալության մասին հարցին։
Հարցին, թե արդյոք Ռյաբոշապկան Գերագույն ռադային խնդրել է ձերբակալել նախկին նախագահին, գլխավոր դատախազը դրական պատասխան է տվել:
«Ոչ թե խնդրում, այլ պահանջում է։ Տարբերություն չկա՝ նախկին նախագահ է, պատգամավոր, թե մեկ ուրիշը․ օրենքի առաջ բոլորը հավասար են։ Այսպես ասած՝ ձեռքս չի դողա խորհրդարանում գտնվողներից ոչ մեկի վրա»,- հայտարարել է նա։
Ավելի վաղ Ուկրաինայի խորհրդարանը պաշտպանել էր պատգամավորների անձեռնմխելիությունը վերացնելու մասին օրինագիծը: Այն ուժի մեջ կմտնի հաջորդ տարվա հունվարի 1-ից։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պորոշենկոյի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների դեմ 11 քրեական գործ է հետաքննվում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել