Պուտինը վերակենդանացրել է ՆԱՏՕ-ն. ԿՀՎ-ի նախկին գործադիր տնօրեն
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տվել է ՆԱՏՕ-ին «կրկին ապրելու առիթ» եւ վերածննդի ու ռազմական միության պոտենցիալի բարձրացման առանցքային գործոններից մեկն է: Այդ մասին հայտարարել է ԿՀՎ-ի նախկին տնօրեն, գեներալ Դեւիդ Պետրեուսը, հաղորդում է CNBC-ը:
Նրա խոսքով՝ անդամ պետությունների միջեւ վերջերս տեղի ունեցած տարաձայնությունները փաստացի խթանել են համագործակցությունը եւ հանգեցրել են պաշտպանությանն ուղղված ծախսերի ավելացմանը, սակայն նա նաեւ ասել է, որ կան նաեւ երկու այլ կարեւոր գործոններ:
«Նրանցից մեկը ՆԱՏՕ-ի համար մեծագույն նվեր է սառը պատերազմից հետո, եւ դա Վլադիմիր Պուտինն է ու նրա ագրեսիվ գործողությունները, որոնք ՆԱՏՕ-ին առիթ են տվել կրկին ապրելու»,-ասել է նա:
ԱՄՆ-ի ղեկավարության ներքո զինավարժանքները Լեհաստանում եւ Բալթյան երկրներում առաջացրել են Ռուսաստանի վրդովմունքը վերջին տարիներին Ռումինիայում եւ Լեհաստանում Aegis Ashore համակարգի կառուցման հետ կապված:
Հինգշաբթի Պուտինն ասել էր, որ Ռուսաստանն արտադրելու է նոր հրթիռներ, որոնք արգելված կլինեին արդեն առկա ՓՄՀՀ պայմանագրով, որից օգոստոսին դուրս էր եկել ԱՄՆ-ը: Սակայն նա նաեւ հավելել է, որ Մոսկվան չի գործածի դրանք, եթե Վաշինգտոնն առաջին քայլը չանի:
Պետրաեուսը նշել է, որ Չինաստանն իրականում ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում էր՝ չնայած հանգամանքին, որ Ռուսաստանը ոչ միտումնավոր կերպով նպաստել է ՆԱՏՕ-ի վերածննդին: «Ես կարծում եմ, որ այս հարյուրամյակում աշխարհում ամենակարեւոր իրադարձությունը Չինաստանի անդադար առաջխաղացումն էր»,-ասել է նա՝ նշելով, որ այդ երկրի ձեռքբերումների 40-ամյա պատմությունը չունի նմանօրինակը մարդկության պատմության մեջ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել