Եվրախորհրդարանում առաջարկել են չեղարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
Ֆրանսիայից եվրապատգամավոր Տյերի Մարիանին առաջարկել է չեղարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։
Քաղաքական գործիչը հայտարարել է, որ սատարում է նախագահ Էմանուել Մակրոնի այն դիրքորոշումը, որ Եվրոպայում կայունության հասնելու համար անհրաժեշտ է «պարզել» Ռուսաստանի հետ հարաբերությունները։
«Եթե մենք շարունակենք Ռուսաստանի մեկուսացումը, նա կմոտենա Չինաստանին, եւ մենք կմնանք ճամփեզրին»,- France Info ռադիոկայանի եթերում հայտարարել է Մարիանին։
Նա ընդգծել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման ճանապարհին առաջին գործողությունը պետք է լինի պատժամիջոցների չեղարկումը, կամ՝ մեղմացումը։
Ռուսաստանի եւ Արեւմտյան երկրների միջեւ հարաբերությունները վատացել են Ուկրաինայում եւ Ղրիմի շուրջ իրավիճակի հետ կապված։ Արեւմուտքը, Ռուսաստանին մեղադրելով միջամտելու մեջ, պատժամիջոցներ է սահմանել։ Մոսկվան պատասխան միջոցներ է սահմանել՝ ներմուծման փոխարինման կուրս կիրառելով, եւ բազմիցս հարտարարել է, որ իր հետ պատժամիջոցների լեզվով խոսելն անարդյունավետ է։ Ռուսաստանը նաեւ նշել է, որ ինքը Ուկրաինայում հակամարտության կողմ եւ Մինսկի համաձայնագրում սուբյեկտ չի հանդիսանում, իսկ Ղրիմի հարցը, որը օրինական հանրաքվեից հետո դարձել է ռուսական տարածք, վերջնականապես փակված է։ Վերջին ժամանակներս ԵՄ երկրներում ավելի հստակ է հնչում այն կարծիքը, որ հակառուսաստանյան պատժամիջոցները պետք է չեղարկել, քանի որ դրանք վնասում են առաջին հերթին եվրոպական տնտեսություններին։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել