Իսպանիայում զբոսաշրջիկը «ամերիկյան գորկի»-ով ընթանալիս օդում որսացել է ուրիշի iPhone X-ը (տեսանյութ)
Նորզելանդացի մարզիկ Սեմուել Քեմպֆը իսպանական «Պորտ Ավենտուրա» զբոսայգում «ամերիկյան գորկի»-ով ընթանալիս օդում կարողացել է որսալ ուրիշի iPhone X-ը, РИА Новости-ի փոխանցմամբ՝ հայտնել է The Sun-ը:
Տեսախցիկը ֆիքսել է այդ պահը, և մեկ օրում տեսանյութը կես միլիոն դիտում է հավաքել:
«Ես Իսպանիայում էի, «Պորտ Ավենտուրա»-ում: «Ամերիկյան գորկի»-ով ընթանալիս ես տեսա, որ մի քանի շարք հետ նստած մեկը գցեց իր iPhone X- ն: Ես բռնեցի այն: Այդ կարուսելն ընթանում է ավելի քան 130 կմ/ժ արագությամբ: Մի ժամանակ այն համարվում էր Եվրոպայի ամենաբարձր և ամենաարագընթաց ատրակցիոնը», - պատմել է տեսանյութի հերոսը:
«Ուղևորությունից» հետո Սեմուելը վերադարձրել է հեռախոսը տիրոջը: Վերջինն ամուր գրկել է Սեմուելին, իսկ ներկաները ծափահարել են նրանց:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել