Իսրայելի վարչապետը Լոնդոն է մեկնել, որպեսզի կոչ անի Ջոնսոնին դադարեցնել Իրանի հետ միջուկային բանակցությունները
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն մեկնել է Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք, որպեսզի կոչ անի երկրի վարչապետ Բորիս Ջոնսոնին դադարեցնել Իրանի հետ միջուկային բանակցությունները, գրում է The Guardian-ը:
Նեթանյահուն Ջոնսոնի հետ այսօր «հապճեպ կազմակերպված բանակցությունների» շրջանակում հանդիպում է ունենում, որտեղ նա, ակնկալվում է, Մեծ Բրիտանիային կոչ կանի հրաժարվել $15 մլրդ (£12 մլրդ) վարկ առաջարկելու ֆրանսիական պլանից, որով նախատեսվում է օգնել Իրանին նավթ վաճառելու հարցում:
Ջոնսոնը հանդիպում կունենա նաև ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի հետ, իսկ Նեթանյահուն օրվա ավարտին բանակցություններ կանցկացնի Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերի հետ:
Իրանը և երեք եվրոպական երկրներ՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան, բանակցություններ են վարում 2015 թվականի միջուկային համաձայնագրի փրկության շուրջ, որն «անդունդի» եզրին է հայտնվել անցյալ տարվա մայիսին միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո:
Լոնդոն ուղևորվելիս Նեթանյահուն հիշատակել էր Իրանի՝ ուրանի հարստացման վերսկսման նպատակով ցենտրիֆուգների մշակման գիտահետազոտական գործունեությունը:
«Այսօր առավոտյան մեզ տեղեկացրել են ևս մի խախտման մասին, Իրանի կողմից է՛լ ավելի մեծ արհամարհանքի մասին, այս անգամ՝ միջուկային զենք ստանալու նրա ձգտման մասին։ Սա համադրվում է միջազգային նավագնացության և տարածաշրջանում երկրների դեմ Իրանի ագրեսիվ գործողությունների, ինչպես նաև Իսրայել պետության վրա հարձակումներ գործելու անդադար փորձերի հետ»,-ասել էր Նեթանյահուն Լոնդոն մեկնելուց առաջ։
«Այժմ Իրանի հետ բանակցությունների ժամանակը չէ։ Այժմ Իրանի նկատմամբ ճնշումների ժամանակն է»,-հավելել էր նա։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել