Լոնդոնը բրեքզիթի համար հավելյալ 2 մլրդ ֆունտ սթերլինգ կծախսի
Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Սաջիդ Ջավիդը հայտարարել է բրեքզիթի համար հավելյալ 2 մլրդ ֆունտ սթերլինգ (2,44 մլրդ դոլար) հատկացնելու մասին: Այս մասին նա ասել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատում ելույթի ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ֆինանսների նախարարի ղեկավարի պաշտոնում առաջին օրերից ես 2,1 մլրդ ֆունտ սթերլինգ (2,6 մլրդ դոլար) եմ հատկացրել բրեքզիթի համար: Այսօր ես կարող եմ հայտնել, որ մենք հավելյալ 2 մլրդ ֆունտ սթերլինգ կհատկացնենք: Դա նշանակում է ավելի շատ սահմանային ծառայության աշխատակիցներ, լավ տրանսպորտային ենթակառուցվածք»,- ասել է նա:
Մեծ բրիտանիան պետք է լքեր ԵՄ կազմը 2019թ. մարտի 29-ին, այսինքն՝ ԵՄ-ից դուրսբերման մասին գրավոր ծանուցում ստանալուց 2 տարի անց: Սակայն բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատի պատգամավորները 3 անգամ չեղարկեցին բրեքզիթի պայմանների մասին համաձայնագրի նախագիծը, որը ստորագրվել էր Բրյուսելի եւ Թերեզա Մեյի կառավարության միջեւ: Արդյունքում ԵՄ-ը համաձայնեց բրեքզիթը հետաձգել մինչեւ ապրիլ կամ մայիս, ապա՝ հոկտեմբերի 31, իսկ Մեյը ստիպված եղավ հրաժարական տալ՝ չկարողանալով իրավիճակը դուրս բերել փակուղուց:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել