Պենտագոնի նախկին ղեկավարը Պակիստանը համարել է աշխարհի ամենավտանգավոր երկիրը
ԱՄՆ ռազմական գերատեսչության՝ Պենտագոնի նախկին ղեկավար Ջեյմս Մետիսը, որն իր երկարատև կարիերայի ընթացքում գործ է ունեցել Պակիստանի հետ, այն համարել է աշխարհի ամենավտանգավոր երկիրը՝ հասարակության մեջ ծայրահեղացման և միջուկային կարողությունների կտրուկ զարգացման պատճառով։ Այս մասին գրում է Hindustan Times թերթը։
Նշվում է, որ այս հայտարարությունը հիշատակված է Մետիսի Call Sign Chaos: Learning to Lead ինքնակենսագրական գրքում, որը լույս է տեսել ԱՄՆ-ում սեպտեմբերի 3-ին։
«Մենք չենք կարող թույլ տալ, որ աշխարհի մասշտաբով ամենաարագ զարգացող միջուկային զինանոցը հայտնվի այդ երկրում գտնվող ահաբեկիչների ձեռքում։ Արդյունքն աղետալի կլինի»,-ընդգծել է Պենտագոնի նախկին ղեկավարն իր գրքում։
Նշվում է, որ Պակիստանը տիրապետում է աշխարհում ամենաարագ զարգացող միջուկային զինանոցին՝ մարտավարական զենքի զգալի քանակով։
Մետիսի խոսքով՝ այսօրվա դրությամբ Պակիստանը չունի այնպիսի առաջնորդ, որին կանհանգստացներ պետության ապագան։
Հիշեցնենք, որ Ջեյմս Մետիսը Պենտագոնի 26-րդ ղեկավարն է եղել՝ այդ պաշտոնը զբաղեցնելով 2017թ․ հունվարից մինչ 2018թ․ դեկտեմբերի 31-ը, և պաշտոնաթող է եղել Դոնալդ Թրամփի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով։ Աշխատանքը լքելուց հետո նա իրեն պատշաճ է դրսևորում գործող իշխանությունների նկատմամբ՝ առանց մեկնաբանելու նրանց գործողությունները։


















































Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան