Պոզները խորհրդային մարդուն «իր տեսակի մեջ այլանդակ» է անվանել (տեսանյութ)
ՌԴ հայտնի հեռուստահաղորդավար Վլադիմիր Պոզները բացասական է գնահատել խորհրդային իշխանությունների ազդեցությունը մարդու ձևավորման վրա։
«Իրականում հենց այդ «խորհրդային մարդը» բոլոր դեպքերում իր տեսակի մեջ այլանդակ է եղել։ Նա մտածել է մի բան, խոսել մեկ այլ բան։ Եվ, գուցե, դա է ամենակարևորը»,- ասել է Պոզներն «И грянул Грэм» յութուբյան ալիքին տված հարցազրույցի ժամանակ։
Այդպես է նա պատասխանել հարցազրուցավարի հարցին, որն ուշադրություն է հրավիրել «կոլեկտիվացման, բռնաճնշումների և համեմատաբար ավելի հանդարտ ժամանակաշրջանի վրա, ինչպիսին բրեժնևյան «լճացման» տարիներն էին։
Պոզները նկատել է, որ մարդը չի կարող ապրել առանց հավատի, և կարևոր չէ՝ ինչ տեսակի հավատի, և սկզբում ԽՍՀՄ մեծաթիվ քաղաքացիներ հավատացել են խորհրդային նախագծին, «հերոսական քայլեր են արել»։ Լրագրողն այնուհետև հիշել է, թե ինչպես է ուսանողական տարիներին մասնակցել Բայկալ-Ամուրյան մայրուղու կառուցմանը, այլ աշխատանքների։ Լրագրողի խոսքով՝ նա և իր ժամանակակիցներից շատերն այդ աշխատանքները սրտանց են կատարել։
«Սակայն, երբ դու աստիճանաբար սկսում ես հասկանալ, որ քո հավատը սուտ է, որ քեզ խաբել են, որ քո ծնողները զոհել են իրենց հանուն ոչնչի, և դու նույնպես, այդ ժամանակ դու վերածվում ես ցինիկի։ Ոչ թե կասկածամիտ ես դառնում, այլ հենց ցինիկ։ Դու դառնում ես մարդ, որն ասում է` գրողի ծոցը թող կորչի ամեն ինչ, ես կապրեմ միայն ինձ համար։ Եվ դու էլ ոչնչի չես հավատում ու կորցնում ես հավատդ մարդու նկատմամբ։ Ես կարծում եմ, որ սա է խորհրդային գաղափարախոսության գլխավոր ներդրումը»,-եզրափակել է հեռուստահաղորդավարը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել