Ռուսաստանում սպանել են 22-ամյա գործարար Դավիթ Խուդոյանին. կասկածվում են նրա ընկերները
Սեպտեմբերի 2-ի գիշերը ՌԴ Զլատոուստ քաղաքում որովայնի շրջանում ստացած հրազենային վնասվածքից մահացել է 22-ամյա Դավիթ Խուդոյանը: Երիտասարդի սպանությունը մեծ աղմուկ է բարձրացրել Չելյաբինսկի շրջանի մեծությամբ երրորդ քաղաքում:
Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել սպանության հոդվածով, որով 15 տարվա ազատազրկում է սպառնում: Այժմ որոնում են կասկածյալին: Սոցցանցերում նշվում է 2 ռուսաստանցու անուն: Հաղորդվում է նաեւ, որ նրանք 7-րդ դասի BMW են վարում:
Զլատոուստում Խուդոյանի ընտանիքին լավ են ճանաչում: Դավիթը եղբայրներ ուներ:
«Դավիթը մեկուկես տարի առաջ ծառայել է բանակում: Վերադարձել է եւ հարազատների հետ բիզնեսով էր զբաղվում: Նրանց բիզնեսը կապ ունի շինարարության եւ հացաբուլկեղենի արտադրության հետ»,- «Կոմսոմոլսկայա պրավդա»-ին պատմել է Զլատոուստի բնակիչներից մեկը:
Երիտասարդ գործարարի սպանության առաջին վարկածը մասնագիտության հետ են կապում: «Կոմսոմոլսկայա պրավդա»-ին իրավապահ մարմինների աղբյուրը հայտնել է, որ չի հաստատում այդ վարկածը:
«Խուդոյանը տեղի ոսկի երիտասարդության ներկայացուցիչն էր։ Նրանցից, ովքեր մտածում են, որ քաղաքում իրենցից զիլը չկա։ Մեքենաներ, սեւ ակնոցներ, ռեստորաններ։ Սպանության գիշերը Դավիթը ընկերների հետ գնացել էր երեկույթի։ Մեկը հետն էր վերցրել հոր ատրճանակը։ Համը հանեցին եւ պատահաբար սպանեցին Դավթին։ Նրանք փորձել էին տղային հիվանդանոց տանել, բայց հասկացել էին, որ իրենց ընկերը մահացել, է եւ դուրս էին նետել մեքենայից ճանապարհի կեսին։ Այժմ նրանց ակտիվորեն որոնում են»,- տեղեկացրել է ուժայինը։
Այլ տվյալներով՝ Դավիթը, այնուամենայնիվ, մահացել է վերակենդանացման բաժանմունքում։ Նրան այնտեղ են հասցրել բժիշկները, որոնց արտակարգ դեպքի վայր էին կանչել։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել