Ուկրաինայում քրեական գործ է հարուցվել Ռադայի նախկին խոսնակ Պարուբիյի նկատմամբ
Ուկրաինայի հետաքննությունների պետական բյուրոն քրեական գործընթաց է սկսել Գերագույն ռադայի նախկին խոսնակ Անդրեյ Պարուբիյի կողմից ընտրական իրավունքի իրականացման հնարավոր խոչընդոտման փաստով, հաղորդում է Ukranews-ը:
«Գործընթաց է սկսվել ՔՕ 157-րդ հոդվածի 4-րդ մասով (ընտրական իրավունքի կամ հանրաքվեին մասնակցելու իրավունքի իրականացման, ընտրական հանձնաժողովի կամ հանրաքվեի հարցերով հանձնաժողովի կամ պաշտոնական դիտորդի գործունեության խոչընդոտում)»,- ասվում է Հետաքննությունների պետական բյուրոյի հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Կիեւի Շեվչենկոյի շրջանային դատարանը Հետաքննությունների պետական բյուրոյի դետեկտիվներին պարտավորեցրել է հետաքննել ընտրական գործընթացին Պարուբիյի ենթադրյալ միջամտությունը: Հաղորդվել է, որ հայցվորը փոստով հայտարարություն է ուղարկել Հետաքննությունների պետական բյուրո՝ կապված Գերագույն ռադայի ղեկավարի կողմից Ուկրաինայի ՔՕ 157-րդ հոդվածի 4-րդ մասով, որտեղ ասվում է ծառայողական դիրքի օգտագործմամբ ծառայողական անձի կողմից ընտրական հանձնաժողովի կամ հանրաքվեի հարցերով հանձնաժողովի՝ օրենքով սահմանված իրենց իրավասությունների իրականացմանը միջամտության մասին, որն իրականացվել է անօրինական պահանջի կամ ընտրական հանձնաժողովի կամ հանրաքվեի հարցերով հանձնաժողովի որոշման վրա ազդելու նպատակով:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել