Պորոշենկոն կարող է հարցաքննվել ստի դետեկտորի միջոցով
Ուկրաինայի Հետաքննությունների պետական բյուրոն երրորդ անգամ կհարցաքննի երկրի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյին: Միաժամանակ, չի բացառվում պոլիգրաֆ սարքի կիրառումը: Այդ մասին Известия-ի փոխանցմամբ՝ հայտնել է Հետաքննությունների պետբյուրոյի ղեկավար Ռոման Տուբան:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Տուբան չի նշել, թե կոնկրետ որ գործի շրջանակում է կրկին հարցաքննվելու Պորոշենկոն, սակայն, ըստ փաստաբան Անդրեյ Պորտնովի, նախկին նախագահը կանչվելու է «փողերի լվացման գործով»:
Ավելի վաղ Կիևի Պեչերսկի շրջանի դատարանը պետական բյուրոյին թույլատրել էր Պոլոշենկոյի հարցաքննելու համար պոլիգրաֆ սարք օգտագործել: Սակայն Այս ստի դետեկտորի կիրառումը հնարավոր է միայն նախկին նախագահի համաձայնությամբ:
Նշվում է, որ Պորոշենկոն ասել է, որ չի վստահում պետական բյուրոյին և պատրաստ է հրապարակային պոլիգրաֆ թեստ հանձնել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել