Իրանը հայտարարել է միջուկային գործարքի հարցում Թեհրանի եւ Փարիզի դիրքերի մերձեցման մասին
Թեհրանի եւ Փարիզի դիրքերը միջուկային գործարքի իրականացման հարցում մոտեցել են, ասել է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիին, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
«Վերջին մի քանի շաբաթների ընթացքում նախագահների (Իրանի եւ Ֆրանսիայի) միջեւ լուրջ բանակցություններ են տեղի ունեցել։ Բարեբախտաբար, շատ հարցերի շուրջ (կողմերի) տեսակետները մերձեցել են»,- ասել է Ռաբբին, որի խոսքերը մեջբերվում են Իրանի կառավարության կայքում։
Օգոստոսի 31-ին երկու երկրների նախագահները՝ Հասան Ռոհանին եւ Էմանուել Մակրոնը, հեռախոսազրույց ունեցան, որի ընթացքում Իրանի նախագահն ասել է, որ Թեհրանի կողմից սեպտեմբերին նախատեսվող՝ միջուկային պարտավորությունների կրճատման երրորդ փուլը կլինի շրջելի, ինչպես եւ նախորդ փուլերը։
Իրանը հայտարարել է 2015-ին կնքված գործարքով պարտավորությունների կրճատման մասին այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը դուրս եկավ համաձայնագրից եւ վերականգնեց պատժամիջոցները Թեհրանի դեմ։ Համաձայնագրի եվրոպական մասնակիցները փորձում են պահպանել գործարքը։
Վերջին մի քանի ամիսներին Իրանը եւ Ֆրանսիան ակտիվ քաղաքական երկխոսություն են վարում, մասնավորապես՝ տեղի են ունեցել Ֆրանսիայի նախագահի խորհրդականի այցելությունները Թեհրան, ինչպես նաեւ մի շարք հեռախոսազրույցներ երկու երկրների նախագահների միջեւ, որոնց ընթացքում շեշտադրվել է միջուկային գործարքի շուրջ տիրող իրավիճակը՝ Թեհրանի կողմից պարտավորությունների կրճատման համատեքստում, կողմերը նաեւ առաջարկություններ են փոխանակել՝ ուղղված համաձայնագրի կատարմանը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել