ՄԱԿ գլխավոր քարտուղարը Իսրայելին եւ Լիբանանին զսպվածության կոչ է արել
ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշը Իսրայելին եւ Լիբանանին զսպվածության կոչ է արել վերջին հրետակոծությունների հետ կապված, որոնք տեղի են ունեցել երկու պետությունների սահմանակից տարածքներում։ Գլխավոր քարտուղարի դիրքորոշումը կիրակի ներկայացրել է նրա պաշտոնական ներկայացուցիչ Սթեֆան Դյուժարիկը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Գլխավոր քարտուղարը լրջորեն անհանգստացած է «երկնագույն գծում» տեղի ունեցող միջադեպերից։ Նա կողմ է առավելագուն զսպվածության եւ կոչ է անում բոլոր կողմերին դադարեցնել ցանկացած գործողություն, որոնք խախտում են 1701 բանաձեւը եւ սպառնում մարտական գործողությունների դադարեցման (ռեժիմին)»,- ասել է Դյուժարիկը մամուլի ծառայության տարածած հայտարարությունում։
Կիրակի շիական «Հեզբոլլահի» զինյալները հակատանկային հրթիռով խոցել են իսրայելական «Վոլֆ» զրահամեքենան Աֆիֆիմ բնակավայրի բանակային զորանոցի մոտ։ Դրա հետեւանքով, «Հեզբոլլահի» տվյալներով, հրեական պետության զինծառայողները կորուստներ են ունեցել։
Ի պատասխան՝ իսրայելական հրետանին մոտ երկու ժամ կրակ է բացել Լիբանանի հարավի ուղղությամբ։ Ինչպես տեղեկացրել է հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն, զորքերն արձակել են 100 ական դեպի այն շրջանը, որտեղից կատարվել է հարձակումը։ Նրա խոսքով՝ իսրայելցի զինվորականներից ոչ մեկը զինված հարձակման ժամանակ չի տուժել։
Al Hadath հեռուստաալիքը, այնուամենայնիվ, իր ռեպորտաժում ցուցադրել է, թե ինչպես են ուղղաթիռները վիրավոր զինվորներին հասցնում Հայֆայի «Ռամբամ» հոսպիտալ։


















































Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի